Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին ձեռք բերված համաձայնություններն իրականացվում են
ПолитикаՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները իրականացվում են:
ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին այս մասին հայտնեցՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք դիտարկեցինք երկու նախագահների սեպտեմբերին կայացած հանդիպման ընթացքում ստորագրված համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք գուցե ոչ այնքան արագ, որքան կցանկանայինք, բայց կատարվում են:
Երկկողմ համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ համագործակցության բոլոր ոլորտներում»,- նշեց նա: