«Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Միկա»-ին
СпортՖուտբոլի Հայաստանի առաջնությունում կայացել է 13-րդ տուրի մեկնարկային հանդիպումը՝ «Միկա»-«Ալաշկերտ»:
Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը կարողացան հաղթել նվազագույն հաշվով: Հանդիպման 11-րդ րոպեին Միհրան Մանասյանն առաջ մղեց «Ալաշկերտ»-ին: Հետագայում դարպասի գրավում չարձանագրվեց և մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտ» տոնեց հերթական հաղթանակը:
Բարձրագույն խմբի մյուս խաղերում կմրցեն՝ «Բանանց»-«Գանձասար-Կապան», «Ուլիս»-«Փյունիկ», «Շիրակ»-«Արարատ» զույգերը: