ԼՂ հիմնահարցի տեղափոխումը այլ հարթակներ կխոչնդոտի խաղաղ կարգավորման գործընթացին. Սերգեյ Լավրով
ПолитикаԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի:
ՀՀ արտգործնախարարությունում կայացած ասուլիսին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք վերահաստատում ենք այն դիրքորոշումը, որ ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որը ՄԱԿ-ի կողմից ստացել է համապատասխան մանդատ, և կողմերից մեկի փորձերը այդ հարցը տեղափոխել այլ հարթակներ միայն կխանգարի խաղաղ կարգավորման գործընթացին»,- նշեց նա` մեկնաբանելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «
Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով վերը նշված զեկույցի ընդունումը, շեշտեց, որ Ադրբեջանը հերթական անգամ ԼՂ հիմնահարցը փորձում է տեղափոխել այլ միջազգային հարթակներ:
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այլմիջազգային կազմակերպություններ չպետք է քայլեր ձեռնարկեն, որը կխանգարի ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին»,- ընդգծեց Նալբանդյանը` հավելելով, որ ԵԽԽՎ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը եղել է «Ադրբեջանի ընկերը» բրիտանական պառլամենտում և մշտապես ֆինանսավորվում էր ադրբեջանական ընկերությունների կողմից: