ՀՀ ՊՆ-ն Հարավային Կովկասում ցանկանում է տեսնել հասցեական քաղաքականություն վարող ՆԱՏՕ-ի
ПолитикаՀՀ պաշտպանության նախարարությունը Հարավային Կովակասում ՆԱՏՕ-ի հասցեական քաղաքականության իրականացման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Երևանում ընթացող «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ, ՔՀԾ 2-րդ դասի պետ ական խորհրդական Արա Մեսրոպյանը:
Նա նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը թեև գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն փոփոխվող անվտանգության միջավայրում զարգացման դեռևս չօգտագործված ներուժ գոյություն ունի, որի առնչությամբ հնչեցվելիք առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ընդլայնման համար:
Արա Մեսրոպյանը հիշեցրեց ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության անցած ուղին` նշելով, որ պաշտպանական բարփոխումների, զինված ուժերի զարգացման արդյունքում վերջին տասնամյակում կատարված քայլերը բերել են շոշափելի արդյունքների, զգալիորեն ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը:
«Սակայն տարածաշրջանային անվտանգության և թափանցիկության առումով ՆԱՏՕ-ի կառուցողական դերակատարությունը լուրջ խոչընդոտների հանդիպեց արդեն սկսած 2012 թվականից: Բացառությամբ` հայ-վրացական պաշտապանական համագործակցության զարգացման ծրագրից, մնացած բոլոր ուղղություններով ՆԱՏՕ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերն անհաջողության մատնվեցին:
Հատկապես, Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության և մոտ 10 տարի տարբեր առիթներով այդ երկրի ղեկավարությա ն կողմից իրականացրած տարատեսական բասացական ելևէջներով մեկուսացման, ստի ու ատելության քարոզչության պատճառով»,-նկատեց ՊՆ պաշտոնյան:
Արա Մեսրոպյանի խոսքով` Ուելսի գագաթնաժողովը չտվեց բոլոր հարցերի պատասխանները և այդ առումով 2016-ին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել գործընկերության ու հատկապես Հարավային Կովկասին առնչվող ՆԱՏՕ-ի քաղաքականության մեջ: «ՆԱՏՕ-ի նոր քաղաքականությունը պետք է լինի հասցեական: Հատկապես մեր տարածաշրջանում հասեցական մոտեցումը դարձել է պահանջարկված: Տարածաշրջանի երեք երկրները որդեգրել են զարգացման տարբեր ուղղություններ և նման տարբերակված մոտեցումը հնարավորություն կտա անցում կատարել ՆԱՏՕ-ի հ ետ առավել անհատականացված գործընկերության ձևաչափերի»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը:
Արա Մեսրոպյանը հույս հայտնեց, որ Վաշավայի գագաթնաժողովի արդյունքում ընդունվելիք հռչակագիրը զերծ կմնա արդեն տասը տարի հռչակագրի տեքստում կրկնվող Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովայի անկախության, տարածաքային ամբողջականության ու սառեցված հակամարտությունների վերաբերյալ ընդհանրացված ու ոչինչ չասող ձևակերպումներից:
«Պետք է հստակ մատանշվի յուրաքանչյուր պետության ու յուրաքանչյուր հակամարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի տեսլականն ու քաղաքականությունը»,-ասաց Արա Մեսրոպյանը: Նա առաջարկեց, որ այդ հարցերի շուրջ կոնսենսուս չլինելու պարագայում ՆԱՏՕ-ն կամ այդ հարցերին ընդհանրապես անդրադարձ չկատարի, կամ կողմերին կոչ անի վերադառնալ բանակցության սեղան` զերծ մնալով ռազական ուղղով խնդիրներ լուծելու հեռանկարից: