Նադալ. Համոզված եմ` կարող եմ պայքարել լավագույնների հետ
СпортԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարծում է, որ կարող է հաջող հանդես գալ Լոնդոնում կայանալիք ATP ամփոփիչ մրցաշարում:
-Մրցաշրջանի սկզբում մտածում էի, որ ATP ամփոփիչ մրցաշարի մասնակիցների թվում լինելն արդեն իսկ հաջողություն կլինի: Հիմա համոզված եմ` կարող եմ պայքարել լավագույնների հետ` չնայած Լոնդոնի պայմաններն ինձ համար ամենալավը չեն:
Չեմ ցանկանում ասել, որ կհաղթեմ. նախկինում էլ, երբ լավ մարզավիճակում եմ եղել, այստեղ մեծ հաջողության չեմ հասել, բայց կպայքարեմ և կցուցադրեմ ունակություններիս առավելագույնը: Այո', Նովակ Ջոկովիչն այժմ անպարտելի է, բայց ով գիտի` ինչե՞ր են կարող են լինել,-Նադալի խոսքը մեջբերել է «Ubi tennis»-ը: