Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կառավարությունն աջակցելու է համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում նոյեմբերի 10-ին մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառա վարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 19-ամյակը:

Տեղական ինքնակառավարման համակարգի աշխատանքներում ներդրած ավանդի համար Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին, Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղական համայնքի ղեկավար Խորեն Ավետիսյանին: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի կայացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգ ևատրել նաև «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ավանդույթ դարձած այս համաժողովը հնարավորություն է ընձեռում միասին քննարկել գյուղական համայնքների զարգացման խնդիրները, իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացնել հետագա անելիքները։ «Հատկանշական է, որ ֆորումն անց է կացվում այսօր՝ նոյեմբերի 10-ին` Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, և այս առիթով շնորհավորում եմ ձեզ և մեր մյուս բոլոր գործընկերներին»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և շնորհավորել նաև 2015թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում ընտրված և վերընտրված համայնքապետերին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հինգերորդ ամենամյա ֆորումի շրջանակում քննարկվելիք թեմաներին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Այս տարվա  համաժողովի օրակարգում  ներառված են գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներին առնչվող խնդիրներ: Դրանցից առաջինը նախանշում է  գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը և եկամուտները, երկրորդը` նոր ձևավորվող գործունեությունը և հնարավորությունները։

Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մասին մեր համայնքների ղեկավարները քաջատեղյակ են, քանի որ դրանց մեծ մասը իրականացվում է իրենց անմիջական մասնակցությամբ և աջակցությամբ: Դրանք են՝ մատչելի որակյալ սերմերով, պարարտանյութով, դիզվառելիքով, գյուղատնտեսական մեքենաներով և սարքավորումներով, նոր այգիների տնկման համար բազմատեսակ տնկիներով ապահովման ծրագրերը և այլն։ Տարբեր ուղղություններով առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ֆերմերային տնտեսություններին: Իմ անմիջական ուշադրության կենտրոնում եղել և մնում են գյուղաց ու ամենօրյա չարչարանքով ստեղծված գյուղմթերքի իրացման խնդիրները: Միևնույն ժամանակ իրականացվում են աշխատանքներ՝ ավելի շատ հողատարածքներ ոռոգելի դարձնելու և եղած իռիգացիոն համակարգերը բարեկարգելու ուղղությամբ: Մեծ հեռանկար ունի ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի վառ ապացույցն է ջերմոցային տնտեսությունների ավելացումը և զարգացումը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս հրատապ ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերին հատկացվել է շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ գումար, որը հիմնականում ուղղվել է կրթական օբյեկտների, համայնքային նշանակության ճանապարհների, առողջապահական կազմակերպությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների և այլ օբյեկտների հիմնանորոգմանը»:

Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ինչպես նաև միջազգային մյուս կառույցների դերակատարությունը վարչատարածքային բարեփոխումների գործընթացում: «Նրանց օժանդակությամբ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով համայնքների փորձնական 14 փնջերում կիրականացվեն ավելի քան 13.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանքներ: Մարզային զարգացման ծրագրերի իրականացման նպատակով Եվրոպական միության կողմից հատկացվել է ավելի քան 13.0 մլն եվրոյի օժանդակություն, որոնց ծրագրերի մրցույթները հայտարարվել են, և որոնց մասնակցության պարտադիր պայման է համարվում համայնքների ներգրավվածությունը», - շեշտել է կառավարության ղեկավարը։

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության և արդյունավետ տեղական իշխանություն ձևավորելու տեսանկյունից Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև բնակիչների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը և իրականացմանը և ընդգծել, որ հենց այդ նպատակին են ծառայում Միավորված ազգերի կազմակերպության օժանդակությամբ ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրերը: 

«Մենք նաև հետևողական աշխատանքներ ենք իրականացնում համայնքներում տեղեկատվական համակարգերի ստեղծման և ներդրման ուղղությամբ: Ասվածիս վառ ապ ացույցն է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» ծրագրի իրականացման համար այս տարվա հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում կայացած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլոբալ համաժողովում Հայաստանի ստացած մրցանակը: Հավաստիացնում եմ, որ իրականացվող բարեփոխումները լինելու են շարունակական: Վստահ եմ՝ ունենալու ենք կայուն և բարեկեցիկ կենսամիջավայր ապահովող համայնքներ», - նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ միջազգային գործընկերների հետ միասին ՀՀ կառավարությունն աջակցելու է համայնքների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության կյանքի կոչմանը և, միայն թե համայնքների ղեկավարությունը պետք է աշխատի ավելի արդյունավետ և հոգա ազգաբնակչության խնդիրները: «Տարեցտարի ՀՀ կառավարությունը, քաջ գիտակցելով տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կարևորությունը մեր երկրի կայացման գործընթացում, ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացնելու և աջակցելու, որպեսզի այդ ինստիտուտները կա յանան: Դա է մեր երկրի ապագան, և մենք ունենալու ենք հզոր համայնքներ ու հզոր պետություն»,-եզրափակել է վարչապետը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։

Իրենց ելույթներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը և Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը շնորհակալություն են հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին պարգևատրման համար և կարևորել Հայաստանում գյուղական համայնքների՝ արդեն ավանդական դարձած համաժողովի անցկացումը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ որպես ապակենտրոնացված կառավարման արդյունավետ միջոց: Նշելով, որ կառա վարման առումով համայնքների խոշորացումը կարևոր և արդյունավետ փոփոխություն է համայնքների և մարդկանց կյանքում՝ Քարեն Հիլիարդն ԱՄՆ ՄԶԳ անունից պատրաստակամություն է հայտնել ՀՀ իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակելու աջակցությունն այս գործընթացին և ընդհանրապես ՏԻՄ համակարգի բարեփոխումներին:

Իր հերթին Ստրասբուրգի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի փորձագետ Ռոբեր Հերցոգը նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնած է ՏԻՄ համակարգի բարեփոխումների ակունքներում, և դեռևս ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նախաձեռնել է այս գործընթացը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար և գոհունակությամբ նշել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել ստորագրել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների եվրոպական խարտիան:

Վարչապետ Աբրահամյանը Ջերմուկում այցելել է նաև «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ  կազմակերպված ցուցահանդես, ծանոթացել Մեղրու տարածաշրջանը ներկայացնող «Այգեգործ ֆերմերների աջակցության կենտրոն»-ի առաջարկած սարքավորումներին ու ծառայություններին:

Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 129 համայնքի ղեկավար (ներառյալ 17 կին և 49 քաղաքային համայնքի ղեկավար) և 20 ավագանու անդամներ, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովի շրջանակում քննարկվելու են գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և տարածքային համաչափ զարգացմանը վերաբերող հարցեր:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении