Կմասնակցե՞ն Թեւան Պողոսյանն ու Նաիրա Կարապետյանը ռեալիթի շոուին, թե՞ ոչ
ПолитикаՔաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ռեալիթի շոուին մասնակցելու գաղափարը հետաքրքրեց քաղաքական տարբեր բեւեռներում գտնվող ուժերի ներկայացուցիչներից շատերին: Նրանցից շատերը ողջունեցին նախաձեռնությունը՝ ասելով, թե դա քարոզարշավի նոր ձեւաչափ է, իսկ ընդդիմության ներկայացուցիչները, ինչպես եւ սպասելի էր, դեմ արտահայտվեցին՝ առաջ քաշելով տարբեր պատճառաբանություններ:
Այս անգամ Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ: «Եթե նման ձեւաչափ ընտրվի, ես մեծ հաճույքով կգնամ եւ կմասնակցեմ տվյալ ռեալիթի շոուին»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջացած հարցերի շուրջ մարզային բնակիչներն ունեն անվճար զանգ կատարելու հնարավորություն: «Մարզային բնակիչների համար գործում է անվճար հեռախոսահամար, որով զանգահարելով մարդիկ կարող են ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Իհարկե, կենդանի շփումն ավելի ընկալելի եւ ազդեցիկ է, բայց, այնուամենայնիվ, սա եւս հետաքրքրիր եւ գործող տարբերակ է»,- ասաց պատգամավորը:
Ի հեճուկս ՀՀԿ պատգամավորների՝ սահմանադրական փոփոխություններին կողմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը չի պատրաստվում մասնակցել քարոզարշավի նման ձեւաչափերին: «Դուք լավ գիտեք, որ իմ շփումը մարդկանց եւ լրատվամիջոցների հետ բավական լայն է: Ես աշխատում եմ պարզ ու թափանցիկ, նման ակտիվ համագործակցություններից եւ շփումներից զատ չեմ պատրաստվում մասնակցել նմանատիպ շոուների»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան