Ереван, 02.Май.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессии Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографии Баронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмом Грузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван Аншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея Прокофьева Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора Милли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕП Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20 Артур Аванесян («Кандаз») объявил голодовку


Հասարակության մեջ մենք պետք է հպարտ քայլենք, քանի որ ունենք մարտունակ բանակ

Общество

Հայոց բանակի մարտունակության, տարածաշրջանում դրա առաջնային դիրքի, զինվոր-սպա հարաբերությունների, ինչպես նաեւ հայ զինվորի պատրաստվածության ու բարոյահոգեբանական վիճակի մասին Orer.am-ը զրուցեց Թալինի տարածաշրջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Անդրանիկ Մուրադյանի հետ:

- Պարոն Մուրադյան, օբյեկտիվ գնահատական տալով կասե՞ք, թե ինչ դիրք է զբաղեցնում այսօր Հայոց բանակը տարածաշրջանում:

-Նախ՝ սկսեմ նրանից, որ Հայաստանը երիտասարդ պետություն է, հետեւաբար, նաեւ երիտասարդ բանակ ունի: Իհարկե, կատարելագործվելու եւ բարձր մակարդակի հասնելու համար մեզ ժամանակ էր հարկավոր: Այսօր, շնորհիվ մեր ղեկավարության, Պաշտպանության բանակի հրամանատարության, ինչպես նաեւ զինվորների, հասել ենք մեծ բարձունքի: Առանց կաշկանդվելու կարող եմ ասել, որ ողջ տարածաշրջանում Հայոց բանակն ամենահզորն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում այսօր սահմանամերձ շրջաններում՝ հրադադարի ռեժիմի խախտումները ինտենսիվ բնույթի են, սակայն նշեմ, որ հակառակորդը մշտապես ստանում է արժանի պատասխան: Թեպետ մենք ցանկանում ենք խաղաղություն պահպանել, բայց, միեւնույն է, ադրբեջանական կողմն այդպես էլ չի ցանկանում հասկանալ, որ իր դիմաց կանգնած է հզոր ու մարտունակ բանակ: Ասեմ, որ մենք ցանկացած պահի կարող ենք եւ պաշտպանողական եւ հարձակողական քայլերի գնալ՝ այսօր պաշտպանվողի դիրքում ենք, քանի որ ուզում ենք զերծ մնալ զոհերից:

-Այսօր ՀՀ եւ ԼՂՀ պետական սահման պահողը 18 տարեկան զինվորն է, շատերը փորձում են շահարկել տարիքի հետ կապված հարցը, ի՞նչ կասեք այս մասին:

-Այսօրվա ժամկետային զինածառայողը, ով 18 տարեկան է, բավական հզոր կամք ունի եւ գտնվում է բարձր բարոյահոգեբանական վիճակում: Չեմ կարող չասել, որ այսօրվա ժամկետային զինծառայողը մեզանից տասն անգամ ավելի հզոր է ամեն հարցով: Երբ հարցնում ենք, թե ոնց եք, նրանք պատասխանում են, որ ամեն ինչ կարգին է, սնունդը բավական լավ է, իսկ սպայական կազմն էլ եղբոր պես հարգում ու սիրում է: Խոսելով զինվորի բարոյահոգեբանական վիճակի մասին՝ կարող եմ որպես օրինակ բերել վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ զինվորը ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ: Դա վառ ապացույցն է այն բանի, որ հայ զինվորը պատրաստ է կռվել ու պայքարել բոլոր հնարավոր տեղերում եւ պայմաններում: Այսքանն իմանալով ու տեսնելով՝ մենք պետք է հպարտ քայլենք հասարակության մեջ, պետք չէ փնովել Հայոց բանակը: Կարող եմ անդրադառնալ նաեւ թերեւթյուններին, այո´, դրանք կան, սակայն շատ չնչին են եւ արագ շտկվող, իսկ ո՞ր ոլորտում թերություն չկա: Երբ հակառակորդը մեր կողմից իրականացվող զինավարժությունների ժամանակ խոցեց հայկական ուղղաթիռը, տեսանք, թե որքան բարձր մակարդակով, ճիշտ ու հստակ քայլերով, առանց որեւէ խոչընդոտի թշնամու աչքի դիմացից մենք վերցրեցինք մեր օդաչուների մարմինները: Սա վկայում է մեր բանակի հրամանատարության՝ զինվորին ճիշտ դաստիարակելու մասին: Ինչպե՞ս կարելի է այսքանից հետո չհպարտանալ:

- Թեպետ մեր բանակն ամենահզորն է տարածաշրջանում, այնուամենայնիվ, հակառակորդի կողմից դիվերսիոն հարձակումները շարունակական բնույթ են կրում, իսկ կորուստներ կրելու դեպքում էլ լուսաբանվում ճիշտ հակառակ ձեւով:

-Բոլորս պետք է գիտակցենք, որ մենք գտնվում են խաղաղության եւ պատերազմի արանքում: Չնայած այսօր մենք գտնվում ենք պաշտպանողական դիրքերում, այնուամենայնիվ, մշտապես պատրաստ ենք դիմել հակահարձակման: Այո, թշնամին դիվերսիոն հարձակումներ է իրականացնում, սակայն մենք մշտապես արժանի պատասխան ենք տալիս, նրանք միշտ համարժեք կերպով պետք է պատժվեն: Ադրբեջանում ճիշտ կերպով չեն լուսաբանում սահմանում տեղի ունեցող իրադարձությունները, անգամ եթե լուսաբանում են, ապա սուտ տեղեկություններ են տրամադրում հասարակությանը՝ ասելով, որ այս շինության փլուզման պատճառով վախճանվեց զինվոր կամ մեքենայի շրջվելու պատճառով զինվոր է մահացել: Նրանք երբեք չեն ասում, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները խախտելու պատճառով իրենց զինվորները ստացել են համարժեք պատասխան:

-Կնկարագրե՞ք զինվոր-սպա հարաբերությունները Հայոց բանակում:

-Քանի որ սպա եմ, բավական շատ ժամկետային զինծառայողների եմ դաստիարակել, կարող եմ ասել, որ եթե մարդ ուսադիր է կրում, ապա դա միաժամանակ խոսում է իր երկրի եւ ընտանիքի արժանապատվության մասին: Սպա-զինվոր հարաբերությունն այսօր բավական բարձր մակարդակի վրա է՝ նրանք կարծես մեծ ու փոքր եղբայրներ լինեն: Հարաբերություններն այդպես են դասավորվում, քանի որ տղաները գիտեն, թե որտեղ եւ ինչի համար են գտնվում: Նրանք հարազատի պես են, քանի որ սուրբ գործ են կատարում: Սեյրան Օհանյանի գլխավորած բանակով կարելի է միայն ու միայն հպարտանալ:

Սոսե Չանդոյան

Иран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажаПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войны«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаДень памяти и скорби: обращение Константина ЗатулинаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме Пентагона«Элита на экспорт:» пока Пашинян сокращает армянские вузы, его дети учатся в Европе Захарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САР