Արցախի նախագահն ասուլիս է տվել ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցներին
ПолитикаՄոսկվա քաղաքում «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մամլո ասուլիսը, որին ներկա էին ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետությ ան նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, սոցիալ-տնտեսական զարգացմանը, արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին, պատասխանել լրագրողների հարցերին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական եւ մարդկային հարաբերությունների լայն շրջանակ:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման շփումները՝ դրանք օգտակար համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ստանալու եւ գործնական կապեր հաստատելու տեսանկյուններից: