Արամ Մանուկյանը սխալ է հասկացել
ПолитикаՕրերս ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել էր, որ իշխանությունները հայտարարում են, թե ՀՀ-ում ID քարտ 182 հազար մարդ ունի միայն, այն դեպքում, երբ Հովիկ Աբրահամյանը կառավարության` հոկտեմբերի 15-ի նիստի ժամանակ խոսել է 5000 քաղաքացիների մասին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ Վարչապետը կառավարության նիստում ոչ թե 5000, այլ մոտ 505.000 է ասել: «Նաև հավելեմ, որ 505.000-ից182 հազարը այն քաղաքացիներն են, ովքեր միայն ID քարտ ունեն»,- ասաց Գ.Պողոսյանը: