Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օսմանյան կայսրությունում հայերի կյանքը ներկայացնող ցուցահանդեսը բացառիկ լուսանկարներ է հրապարակել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց Օսմանյան կայսրությունում մեծ համբավ վայելող Դիլդիլյան եղբայրների և Գևորգ Ջերջյանի կողմից արված լուսանկարների ցուցահանդեսը:

«Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնում է 1880-1923-ականներին Օսմանյան կայսրությունում ապրող հայերի առօրյա կյանքն ու բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ Արևմտյան Հայաստանի ու Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգ: 

Դիլդիլյանների ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչական գործով, հիմնել են ստուդիաներ Մարզվանում և Սամսունում: Դիլդիլյան եղբայրների` Ցոլակի և Արամի կողմից արված լուսանկարները հայտնվել են Սամսունը պատկերող փոստային բացիկների վրա: Այդ ժամանակ նրանք լուսանկարել են մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում` Մուսթաֆա Քեմալին: Դիլդիլյանների լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար` արված 1880-1923 թթ.: Առանձին շարք են ներկայացնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրա հետևանքները պա< /i>տկերող լուսանկարները: 

Գևորգ Ջերջյանը կարինցի հայ բժիշկ էր: 1912-1913 թթ. Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում շրջագայելիս նա իր լուսանկարչական սարքով հայրենի քաղաք Արաբկիրի, Կարինի Սանսարյան վարժարանի և Արևմտյան Հայաստանի տեսարաններով շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Ջերջյանի լուսանկարչական հավաքածուն ներառում է ազգագրական և վավերագրական արժեք ունեցող ընտանեկան խմբանկարներ, դիմանկարներ, բնանկարներ և քաղաքային պատկերներ: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի տեղեկացմամբ` 2014 թվականին Գևորգ Ջերջյանի թոռը` Ջորջ Ջերջյանն իր պապի հավաքածուն այլ արժեքավոր փաստաթղթերի հետ նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: «Ամբողջ հավաքածուն` փաստաթղթերով հանդերձ, նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարանին, այդ թվում տեսախցիկը մեր հավաքածուի մասն է կազմում, և սա բացառիկ համալրում է: Ուրախ եմ, որ վերջին տարիներին հարյուրավոր նմուշներից բաղկացած հավաքածուներ ստանալու նման բազում առիթներ են եղել»,-նշեց Հայկ Դեմոյանը:< span> 

Նրա դիտարկմամբ` լուսանկարները պատմում են ոչ միայն հայերի կյանքի ու առօրյայի մասին, այլև վկայում մեծ արհավիրքի ու դրա թողած հետևանքների մասին, քանի որ լուսանկարներում պատկերված են մարդիկ, որոնց մի մասը զոհվել է Հայոց ցեղասպանության հետևանքով: «Բացի այդ` գերմանացի զինվորները Դիլդիլյանների լուսանկարչատուն էին բերում երևակելու լուսանկարներ, որոնք նրանք կատարել էին Հայոց ցեղասպանության տարիներին, ու այդ արխիվները ևս պահպանվել են»,-հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: 

Հայկ Դեմոյանը հավելեց, որ մի քանի շաբաթ առաջ Ցոլակ Դիլդիլյանի թոռի` Արմեն Մարսուբյանի ջանքերով  ցուցադրություններ են բացվել Լոնդոնում ու Անկարայում: «Այդ ցուցադրությունը մեծ արձագանք է ստացել թուրքերի շրջանում, քանի որ այն ևս մեկ առիթ է տեսնելու, թե ինչ են նրանք կորցրել իրենց հիշողությունից: Պատահական չէ, որ մեր թանգարան էլ ամեն օր գալիս են թուրք այցելուներ, ովքեր այստեղ առերեսվում են իրենց պատմությանը: Հայոց ցեղասպանությունը միայն հայ ժողովորդի պատմության ու հիշողության մասը չէ, դա նաև թուրք ժողովրդի հիշողության մասն է, որն անհ նար է կոծկել, մոռացության մատնել»-ավելացրեց Հայկ Դեմոյանը: 

Մինչ ցուցահանդեսի բացումը խոսք ասեց Գևորգ Ջերջյանի թոռը Ջորջ Ջերջյանը` նշելով, որ ներկայացված հավաքածուն կարևոր է երեք պատճառով: «Առաջինը այն պատուհան է, երկրորդը` հայելի, երրորդը` արտացոլանք: Այն պատուհան է դեպի Օսմանյան կայսրության 1900-ականների  պատմությունը: Այն ավելին է, քան հազարավոր բառեր, որոնք գրված են սպիտակ թղթի վրա: Երկրորդը այն հայ մշակույթի հայելին է, հազարավոր գրքեր, վկայություններ են գրվել Հայոց պատմության մասին, բայց նկարները ավելին են խոսում: Մեր հիմնական զգայարանը մեր աչքերն են, իսկ այս նկարները կարողանում են ապահովել մեր զգացողությունը մեր շրջապատի հանդեպ: Եվ վերջապես այն հայերի ու թուրքերի միասնական պատմության արտացոլանքն է: Մենք միասին կիսել եք նույն հողն ու ջուրը և այս արտացոլման միջոցով է, որ մենք պետք է հասկանանք իրար»,-շեշտեց Ջերջյանը: Նա ներկաներին խորհուրդ տվեց լուսանկարներին նայել` մտածելով այն մարդկանց մասին, ովքեր այդ նկարների միջից նայում են իրենց աչքերին: 

Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանն էլ հայտնեց, որ այցելուները կարող են տեսնել իր պապի և պապի եղբոր առաջին ու վերջին լուսանկարները, որոնք արվել են Օսմանյան կայսրությունում: Նա հայտնեց, որ ցուցահանդեսները, որոնք նա կյանքի է կոչել մի մեծ նախագծի մասն են, նա նաև գրքերի միջոցով ներկայացնում է իր նախնիների հիշողությունները: «Նրանք ոչ միայն լուսանկարում էին, այլև գրի առնում պատմություններ ու վկայություններ: Ես խոսք տվեցի նրանց, որ իրենց պատմությունը լսելի կդարձնեմ ոչ միայն հայերին, այլև թուրքերին»,-հա յտնեց Արմեն Մարսուբյանը:

«Կարող եք զարմանալ, թե ինչպես այսքան լուսանկարները կարողացան հասնել մեր օրերը: Պատճառն այն է, որ նրանք ճանաչված լուսանկարիչներ էին, ովքեր պետք էին Օսմանյան կայսրությանը, դրա համար էլ չարտաքսվեցին: Սակայն նրանք մի պատճառով մնացին այնտեղ, պահանջն այն էր, որ պետք է իսլամ ընդունեին ու թուրքական անուններ վերցնեին: Այդ որոշումն այնքան հեշտորեն չեն կայացրել, բայց պապիս կարծիքով դա միակ տարբերակն էր ողջ մնալու: Սակայն պատերազմից անմիջապես հետո նրանք կրկին վերգտան իրենց հայկականությունը: Ցոլակ Դիլդիլյանը հայկական ինքնության քարտեր էր տրամ ադրում այն մարդկանց, ովքեր ցանկանում էին վերադառնալ իրենց արմատներին»,-իր ընտանիքի պատմությունը ներկայացրեց Արմեն Մարսուբյանը` ավելացնելով, որ 1923 թվականին հարկադրաբար Դիլդիլյանները թողեցին իրենց բնակավայրն ու տեղափոխվեցին Հունաստան, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու Ֆրանսիա:

Արմեն Մարսուբյանն իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Ես տարեկան երեքից-չորս անգամ այցելում եմ Թուրքիա, այդ երկրի տարածքի մի մասը և այս հողը, որի վրա կանգնած ենք, մեր հայրենիքն է»: 

Հայկ Դեմոյանը թանգարանի անունից Ջորջ Ջերջյանին ու Արմեն Մարսուբյանին նվիրեց Ավրորա Մարդիգանյանի պատկերով ոսկե հուշամեդալ և ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներից պատրաստված շնորհակալագրեր:

 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении