Լյով. Ֆրանսիայի հավաքականն ուժեղացել է
СпортԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը Ֆրանսիայի հավաքականի հետ նոյեմբերի 13-ին կայանալիք ընկերական խաղից առաջ գովաբանել է մրցակցին:
-Աշխարհի առաջնությունից հետո Ֆրանսիայի հավաքականը զգալիորեն ուժեղացել է: Նրանք սկսել են շատ ավելի լավ խաղալ, իսկ Պոլ Պոգբան առանցքային դերակատարություն է ստանձնել: Երբ Ֆրանսիան կարողանում է թելադրել խաղի տեմպը, մրցելը բարդ է լինում:
Կառանձնացնեմ նաև Կինգսլի Կոմանին, ով «Բավարիայում» կարճ ժամանակահատվածում կարողացավ բարձրաձայնել իր մասին և ապացուցել, որ բարձակարգ ֆուտբոլիստ է: Կարծում եմ` ֆրանսիացիները ցանկանում են ցույց տալ իրենց ուժը, իսկ աշխարհի գործող չեմպիոնի հետ խաղին հենց այնպես չեն մասնակցում,-Լյովի խոսքը մեջբերված է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքից: