Բենիտեսը չի բացառում «Ռեալից» հեռանալու և դել Բոսկեին փոխարինելու հնարավորությունը
СпортՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ չէ, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կմնա զբաղեցրած պաշտոնում, հայտնում է իսպանական հայտնի «Don Balon» պարբերականը։
«Արքայական ակումբի» մարզիչը լավ է հասկանում, որ այդ թիմում նշանակություն ունեն միայն հաղթանակները, և յուրաքանչյուր այլ արդյունք հավասարեցվում է ձախողման։ Այդ իսկ պատճառով նա արդեն սկսել է պլանավորել իր ապագան և այն կապում է Իսպանիայի հավաքականի հետ։
Աղբյուրը նշում է, որ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Եվրոպայի 2016 թվականի առաջնությունից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից, և Բենիտեսն իրեն տեսնում է որպես նրա փոխարինող։ Ամեն դեպքում, Իսպանիայում միայն նա չէ, որ այդպես է մտածում։
Արժե նշել նաև, որ «Ռեալի» ղեկավարությունը ևս առանձնապես գոհ չէ թիմի խաղի ներկայիս մակարդակից։