Խամես. Պատրաստ եմ խաղալ 90 րոպե
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով գոլի հեղինակ է դարձել Չիլի-Կոլումբիա (1:1) խաղում, հայտարարել է, որ նման ձևով պատասխանել է այն մարդկանց, ովքեր կարծում են` ինքը լավ մարզավիճակում չէ:
Հիշեցնենք, որ վերջերս «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտարարել էր, որ վնասվածքի ապաքինումից հետո Խամեսը դեռ լավ մարզավիճակում չէ, դրա համար էլ շատ խաղաժամանակ չի ստանում:
-Ես լավ մարզավիճակում եմ: «Ռեալում» լավ եմ աշխատում և պատրաստ եմ խաղալ 90 րոպե: Չիլիի դեմ խաղի առաջին կեսը բարդ ստացվեց, բայց բավականին հաջող էր ապացուցելու համար, որ պետք չէ ասել, թե ես պարտրաստ չեմ խաղալ,-Խամեսի խոսքը մեջբերված է «AS»-ից: