Առաջին մեդալները սամբոյի աշխարհի առաջնությունում
СпортՄարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մեկնարկել է սամբոյի աշխարհի 40-րդ հոբելյանական առաջնությունը և հայ սամբիստներն առաջին մեդալն են նվաճել:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց 57 կգ քաշային կարգում հանդես եկող զինծառայող-մարզիկ, ստեփանակերտցի Էռնեստ Հայրապետյանը: Իսկ 52 կգ քաշային, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը գերազանց հաղթանակներ տանելով հասավ եզրափակիչ:
Մեր մարզիկը մինչև վերջին րոպեն հաղթում էր 2 միավորով, ապա պահումով կորցրեց 4 միավոր, բայց վերջին վայրկյանին կարողացավ գցում կատարել, որը սակայն, մրցավարները չհաշվեցին: Գոտեմարտն ավարտվեց 2:4` հոգուտ ղազախստանցի մարզիկի: Տիգրան Կիրակոսյանն արժանացավ արծաթե մեդալի: