Մեկնարկեց Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 15-րդ հոբելյանական հուշամրցաշարը
СпортԱրտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, նոյեմբերի 14-ին մեկնարկեց Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 15-րդ հոբելյանական միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցում են ՀՀ բոլոր մարզերի, ԼՂՀ-ի, ինչպես նաեւ Վրաստանի, Դաղստանի, Օսիայի թիմերը` 130 մասնակցով:
Ներկայացուցչական այս միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սպորտի նախարարության օլիմպիական մարզաձեւերի վարչության պետ, մրցաշարի գլխավոր մրցավար Լյովա Վարդանյանը, ով առողջ եւ արդար մրցակցություն մաղթեց բոլոր մասնակիցներին, եւ հաղթանակ` ուժեղագույններին:
Հնչեց ՀՀ օրհներգը: Այնուհետեւ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց Ռազմիկ Գոլեցյանի կյանքն ու գործունեությունը, անդրադարձավ նրա սպորտային ավանդին: Նա երեք տարի շարունակ ճանաչվել է ՀՀ լավագույն մարզիչ, տվել բազմաթիվ սպորտի վարպետներ, մարզել է Աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գեւորգյանին: Ի պատիվ Ռազմիկ Գոլեցյանի` Արտաշատի սպորտդպրոցն անվանվեց Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց: Վաստակավոր մարզչի անունով Արտաշատում կա փողոց: Նրա գործն այսօր շա րունակում է որդին` Ռաֆիկ Գոլեցյանը եւ դպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը:
Մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ընդգծեց, որ տարեցտարի Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարը դառնում է ավելի ներկայացուցչական, ինչը խոսում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արտաշատում ազատ ոճի ըմբշամարտի զարգացման մասին: Աստիճանաբար ավելի շատ երիտասարդներ են ընդգրկվում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում, իսկ տարվա ընթացքում բազմիցս նրա որդու` Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ մեկնում են մրցումների եւ վերադառնում բարձր արդյունքներով: Սիմոնյանը նշեց նաեւ, որ այս տարի իրենց մարզադպրոցը կրկին 12 ուժեղ երիտասարդների է ներկայացրել հուշամրցաշարին մասնակցելու համար, որոնք կգոտեմարտեն 5 քաշային կարգերում: «Ուժեղ թիմով է հանդես եկել նաեւ Վրաստանը: Այնտեղից եկել են իրենց հավաքականի երկու թիմերը»,-ասաց նա:
Միջոցառմանը ներկա էին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ՀՀ երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը, ՀՀ պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը, աշխարհի վետերանների տասնյակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, Աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, Ռազմիկ Գոլեցյանի սաները, հյուրեր, այլք: Միջոցառմանը ներկա էին Գոլեցյանի այրին` Անուշ Գոլեցյանը, նրա ընտանիքի անդամներÕ ¨:
Գոլեցյանի անվան մարզադպրոցն այսօր ունի ավելի քան 250 սան, ովքեր ուսանում են ազատ ոճի ըմբշամարտ եւ բաստկետբոլ սպորտաձեւերում: Մարզիկներին մարզում են 15 մարզիչներ: Սպորտդպրոցն Արտաշատում գործում է 1993 թվականից:
Հուշամրցաշարը կշարունակվի նաեւ նոյեմբերի 15-ին: Ավարտին կամփոփվեն արդյունքները, կհանձնվեն պատվոգրերն ու մեդալները: