Ֆրանսիայի Գավաթ. «Դիժոնը» խփեց 9 գոլ, Գաել Անդոնյանը մասնակցեց խաղին
СпортՖուտբոլի Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/128 եզրափակիչում «Դիժոնը» 9:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վեյլ Սաոնեի» նկատմամբ եւ դուրս եկավ հաջորդ փուլ: Հյուրերն առաջին խաղակեսում խփեցին 6 գոլ՝ եւս 3 անգամ աչքի ընկնելով ընդմիջումից հետո:
«Դիժոնի» մեկնարկային կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Լիգա-2»-ում հանդես եկող ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 20-ամյա Անդոնյանին, որը մինչեւ 2018 թվականը պայմանագիր ունի «Մարսելի» հետ: