Շախմատի կանանց հավաքականը զիջեց Ռուսաստանի թիմին. Եվրոպայի թիմային առաջնություն
СпортՇախմատի Հայաստանի կանանց ընտրանին Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում զիջեց Ռուսաստանի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կանանց թիմը երկրորդ տուրում մրցում էր առաջնության ֆավորիտներից մեկի` Ռուսաստանի ընտրանու հետ: Թիմի կազմում պարտություն կրեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյնը, Լիլիթ Գալոյանը, միակ հաղթանակը տոնեց Մարիա Կուրսովան: Հայաստան-Ռուսաստան 1-3:
Երկրորդ տուրից հետո Հայաստանի թիմը 15-րդ տեղում է: Եվրոպայի շախմատի թիմային առաջնության կանանց մրցաշարին մասնակցում են 30 թիմեր: