Աթլետիկան հնարավոր է դուրս մնա Ռիո-2016-ի ծրագրից
СпортՀամաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) պահանջով աթլետիկան հնարավոր է դուրս մնա Օլիմպիական առաջիկա խաղերի ծրագրից, տեղեկացնում է Armsport.am–ը:
Օրերս WADA-ի ներկայացուցիչները մեղադրել են Ռուսաստանին աթլետիկայում բազում խախտումների համար: Մի շարք մարզիկներ վաղօրոք զրկվել են Ռիո-2016-ի մասնակցությունից:
Կազմակերպության անդամները մամուլի ասուլիսում խորհուրդ են տվել մարզաձևը հանել Օլիմպիական խաղերի ծրագրից. առաջիկայում լինելու է հետաքննություն: