ՖԱՖ-ը երթ է իրականացրել դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա. երկրպագուները պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
Спорт«Հայկական առաջին ճակատ» ֆուտբոլային երկրպագուների խմբի ներկայացուցիչների նոյեմբերի 16-ին երթ են իրականացրել դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա:
ՖԱՖ-ը ֆեդերացիային է ներկայացրել իր երեք պահանջները: Առաջին պահանջն այն է, որպեսզի արտերկրից հավաքական հրավիրվի պրոֆեսիոնալ մարզիչ: Երկրորդ պահանջը կապված է հավաքական հրավիրվող ֆուտբոլիստների հետ: Մասնավորապես, դա առնչվում է տարբեր կոնֆլիկտների պատճառով հավաքական չհրավիրվող մի շարք ֆուտբոլիստների: Երրորդ պահանջն առնչվում է ֆուտբոլային հանդիպումների տոմսերի բարձր գներին. Երկրպագուները պահանջում են իջեցենել տոմսերի գները:
Երթի մասնակիցներն ներկայում Խանջյան փողոցում են:
ՖԱՖ-ը ևս մեկ պահանջ է ներկայացրել: Երկրպագուների շարժումը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև ֆեդերացիայի ողջ գործադիր կոմիտեի հրաժարականը: