Նալբանդյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը «Սպառազինությունների մասին գլոբալ պայմանագրի» մասին
ПолитикаՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀՀ-ում Եվրոպական միության երկրների դեսպանների հետ քննարկումներ է վարել «Սպառազինությունների մասին գլոբալ պայմանագրի» վերաբերյալ:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«ԵՄ դեսպաններն ԱԳ նախարար Նալբանդյանին ներկայացրել են Սպառազինությունների պայմանագրի մասին իրենց դիրքորոշումը: Արտգործնախարարը նրանց է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը»,- նշվում է գրառման մեջ: