Էդգար Մանուչարյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարների մասին
СпортՀայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ» թիմի անդամ Էդգար Մանուչարյանը խոսել է ազգային ընտրանու մասին:
«Հայաստանի հավաքականը երիտասարդ և լավ թիմ է: Թեպետ անհաջող անցկացրեցին նախորդ մրցափուլը, բայց մեր առաջևում ունենք նոր մրցափուլ, որտեղ պետք է արդարացնենք մեր երկրպագուների հույսերը: Հավաքականն ուզում է հանդես գալ Ռուսաստանում 2018 թվականի անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Մենք հնարավորություններ կունենանք, երբ յուրաքանչյուր խաղում հանդես գանք մեր ուժերի ներածի չափով»,- Մանուչարյանի խոսքերը մեջ է բերում ակումբի պաշտոնական էջը:
Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վերջին հորիզոնականը: