Արթուր Աբրահամն ամեն ինչ անելու է հաղթելու համար
СпортԳերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 18-ին կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և նրա ապագա մրցակից Մարտին Մուրայի մամուլի ասուլիսը:
Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար հաղթանակը կարևոր է և նոյեմբերի 21-ին ամեն ինչ անելու է հաղթելու համար: Մարտին Մուրայն ասել է, որ մեծ մենամարտ է սպասվում, և ընդգծել է հաղթելու իր ցանկությունը:
Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի TUI Arena-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը: Մենամարտը ցուցադրվելու է գերմանական SAT հեռուստաընկերության ուղիղ եթերում, նոյեմբերի 21-ին, սկիզբը Գերմանիայի ժամանակով ժամը 22:20, նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով` լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20-ին: