Ամփոփիչ մրցաշար. Նադալը վստահ հաղթանակ տոնեց Մարեյի նկատմամբ
СпортԼոնդոնում ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում իսպանացի Ռաֆայել Նադալը վստահ հաղթանակ տոնեց բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ: 1 ժամ, 32 րոպե տևած խաղում Նադալն առավելության հասավ 6:4, 6:1 հաշվով:
Սա Նադալի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր և Մարեյի երկրորդ անընդմեջ պարտությունը:
Հավելենք, որ երկրորդ խմբի երրորդ տուրում Նադալը մրցելու է հայրենակից Դավիդ Ֆերրերի հետ, իսկ Մարեյը` շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի: