Մովսիսյանը և Օզբիլիսը շարունակում են վերականգնվել
СпортՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը շարունակում են ապաքինվել վնասվածքներից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը: Մովսիսյանը ընդհանուր խմբի հետ մարզվել է մարզասրահում , իսկ Օզբիլիսը շարունակում է վերականգնողական կուրսը:
«Սպարտակ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին: Թիմը կմրցի «Կրասնոդար»-ի հետ: