ԵՄ դեսպանը հուսով է Հայաստանում տեսնել արդար ու ներառական հանրաքվե
ПолитикаԵվրամիությունը հուսով է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը կլինի արդարացի ու ներառական:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` ցանկալի է, որպեսզի փոփոխությունների կողմնակիցները ազատորեն կար ողանան արտահայտել իրենց կարծիքը, իսկ ովքեր քննադատություն ունեն այդ փոփոխությունների վերաբերյալ, ևս հնարավորություն ունենան ազատ արտահայտվելու: «Հույս ունենք, որ դեկտեմբերի 6-ի քվերակության գործընթացը կկազմակերպվի եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ընտրություններին կլինեն գուցե ավելի փոքրաթիվ, բայց բոլոր դեպքում տեսանելի թվով դիտորդներ: Մենք ուզում ենք, որ հայերն իրենց որոշումն ընդունեն լավ իրազեկվածության պայմաններում»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանի դիտարկմամբ` սահմանադրական փոփոխությունների բերած արդյունքների գնահատման ինդիկատորներից մեկը կլինի այն, թե ինչպես կփոխվի Հայաստանի ընտրական օրենսգիրքը: Այդ մասին նա կկարողանա ավելի հստակ կարծիք հայտնել հաջորդ տարվա ապրիլի վերջին մայիսի սկզբին: «Հուսով ենք, որ Հայաստանի` դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումը կուժեղացի, կկոնսոլիդացնի հասարակարգն ազատ, արդարացի և ժողովորդավարական գաղափարների շուրջ»,-եզրափակեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Դեկտեմբերի 6-ին կկայանա ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Քաղաքական ուժերը «այո»-ի և «ոչ»-ի ճակատներով ընդգրկված են հանրաքվեի քարոզարշավի գործընթացում: