Ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը «Ռեալ»-«Բարսելոնա» խաղից առաջ
СпортՄադրիդի ոստիկանությունն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումից առաջ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը` վկայակոչելով Marca-ն, մարզադաշտում և նրա հարակից տարածքում իրավիճակի վերահսկողության ուժեղացումը պայմանավորված է նախորդ շաբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններով, որոնց հետևանքով զոհվել է 130 մարդ:
Ընդգծվում է, որ իրավապահները ստուգում են մարզադաշտի տարածք ժամանող բոլոր ավտոմեքենաները, ինչպես նաև ընտրողաբար խուզարկում երկրպագուներին: Սուպերկլասիկոն Երևանի ժամանակով կմեկնարկի 21:15-ին: