«Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին. «Արարատ»-«Գանձասար Կապան» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի
СпортՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակ»-ի նկատմամբ:
Ալաշկերտցիների կազմում աչքի ընկան բրազիլացի Էբերը և Արամ Հովսեփյանը: Հանդիպման ըն թացքում Աբրահամ Խաշմանյանի թիմը վերահսկում էր խաղի ընթացքը և գյումրեցիներին որևէ կերպ թույլ չտվեց ստեղծել քիչ թե շատ գոլային պահեր:
Նոյեմբերի 21-ին կայացած այս տուրի մյուս խաղում Երևանի «Արարատ»-ը ոչ ոքի` 2:2 ավարտեց մրցավեճը «Գանձասար Կապան»-ի հետ խաղում: Կապանցիները մինչ հանդիպման վերջին րոպեն հաղթում էին 2:1 հաշվով, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին տուգանայինից աչքի ընկավ Մոյսես Օրոզկոն և «Արարատ»-ին փրկեց պարտությունից:
«Ալաշկերտ»-ը վաստակեց 31 միավոր և շարունակում է ընթանալ առաջին տեղում: «Գանձասար Կապան»-ն ու «Արարատ»-ն ունեն 22 միավոր, իսկ «Շիրակ»-ը` 21:
Այժմ ընթացքի մեջ է «Բանանց»-«Ուլիս» մրցավեճը, իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենա «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը: