Հիանալի հաղթանակ էր Ռեալի նկատմամբ. Լիոնել Մեսսի
СпортԿատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Պրիմերայի 12-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4:0): «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը, ով ապաքինվել է վնասվածքից, դաշտ է դուրս եկել 57-րդ րոպեին։
«Հիանալի հաղթանակ էր «Ռեալի» նկատմամբ եւ շատ լավ զգացողություններ են դաշտ վերադառնալուց հետո։ Առջեում երկար ճանապարհ է, սակայն պայքարելու ենք եւ փորձելու ենք հաղթել յուրաքանչյուր խաղում»,- գրել է Մեսսին ֆեյսբուքյան իր էջում։