Ոսկե գնդակ-2015. Սարգիս Հովսեփյանի կազմած եռյակը
СпортՀայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Միկայի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո կայացած ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ և Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժ. պ. Սարգիս Հովսեփյանը նշեց նաև, թե ինչպես է բաշխել ձայները Ոսկե գնդակի և լավագույն մարզչի տարեվերջյան քվեարկությունում։
Հովսեփյանն արդեն ուղարկել է իր տարբերակները: Հիշեցնենք, որ ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները մինչև ամսի 30-ը պետք է ներկայացնեն լավագույն ֆուտբոլիստի և մարզչի իրենց կազմած եռյակները.
Ոսկե գնդակի եռյակն՝ ըստ Հովսեփյանի. 1.Լիոնել Մեսսի, 2.Կրիշտիանու Ռոնալդու, 3. Լուիս Սուարես
Լավագույն մարզիչների եռյակը. 1.Լուիս Էնրիկե, 2. Խոսեպ Գվարդիոլա, 3.Ունաի Էմերի