Բռնցքամարտիկ Վահե Բադալյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
СпортԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վահե Բադալյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 52 կգ քաշային Վահե Բադալյանը 1/8 եզրափակիչում հաղթեց Խորվաթիան ներկայացնող Իվան Պրսկալոյին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգան նաև Հայաստանի ներկայացուցիչներ 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: