Ցյուրիխը երեք ամիս անց հաղթանակ է տարել
СпортՇվեյցարիայի առաջնության 16-րդ տուրում «Ցյուրիխը» սեփական հարկի տակ 5:3 հաշվով հաղթել է «Լուգանոյին»:
Տանտերերի կազմում 89-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ Արտյոմ Սիմոնյանը:
Սա Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում երկրորդ հաղթանակն էր: Առաջինը «Ցյուրիխը» տոնել էր երեք ամիս առաջ:
Այս հաղթանակի շնորհիվ Սիմոնյանը ակումբը լքել է վերջին հորիզոնականը և այժմ 14 միավորով նախավերջին՝ 9-րդ տեղում է: