Ավարտվեց Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մեծահասակների բաց առաջնությունը
СпортԱվարտվեց Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մեծահասակների բաց առաջնությունը:
Այս մասին տեղեկացնում է հրաձգության հանրապետական ֆեդերացիան: Մրցաշարը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, մասնակցում էին 63 մարզիկ Երևանից, Գյումրիից և Վանաձորից: Հաղթող մարզիկները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով և հուշանվեր -վերնաշապիկներով, հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես պարգևների արժանացան:
Վերջին մրցաշարերում սպորտի վարպետի թեկնածուի արդյունք ցույց տված մարզիկներին համապատասխան վկայականներ հանձնեց ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Մրցաշարի և ողջ տարվա ընթացքում ցույց տված արդյունքներից ելնելով` Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հրապարակեց 2016թ. հունվարին Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի մասնակիցների անվանացանկը. հրացան`1. Հրաչիկ Բաբայան, 2. Սուրեն Բերյան, 3. Վրեժ Թորոսյան, 4. Հայկ Բաբայան, 5. Մարիամ Միքայելյան,
ատրճանակ` 1. Զավեն Իգիթյան, 2. Բենիկ Խլղաթյան, 3. Էլմիրա Կարապետյան: