Ընդդիմությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին իշխանությունների կողմից առաջարկված լինելու պատճառով
ПолитикаԸնդդիմությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին միայն այն պատճառով, որ նախագիծն առաջարկել են իշխանությունները: Արմենպրեսի հաղորդմամբ` նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը:
«Այն իսկապես կարևոր փաստաթուղթ է և երկրի զարգացման ու առաջընթացի նախադրյալ կարող է հանդիսանալ: Պարզապես, որ այն նախաձեռնվել է իշխանությունների կողմից, այդ իսկ պատճառով ընդդիմությունն այն մերժում է»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Վարդապետյանն ասաց, որ իր կարծիքով հասարկությունը պետք է ողջախոհություն, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտացում ցուցաբերի և մասնակցի սահմանադրական հանրաքվեին: Ըստ նրա` հավանականությունը մեծ է, որ զգալի մասը «այո» կքվեարկի:
Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով առաջարկվում է ոչ թե սահմանադրական բարեփոխումների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն, որը կբերի միակուսակցականության, ոչ թե խորհրդարանական համակարգի:
«Հասարակությունը ոչ միայն կարող է գնալ և ասել «ոչ» սահամանադրական բարեփոխումների նախագծին, այլ կարող է ընդրանրապես չգնալ: Երկու տարբերակն էլ հնարավոր է կիրառել բարեփոխումների նկատմամբ քաղաքացու վերաբերմունքն արտահայտելու համար»,- ասաց կուսակցության փոխնախագահը: