«Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Բանանցը»
СпортՀայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանի հանդիպումների արդյունքում «Արդար խաղի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Բանանց» ֆուտբոլային թիմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: «Բանանց»-ին հաջորդում են «Արարատ»-ը և «Գանձասար-Կապան»-ը: Այնուհետև միմյանց հետևից գալիս են «Փյունիկ»-ը, «Ալաշկերտ»-ը, «Շիրակ»-ը, «Ուլիս»-ը, «Միկա»-ն:
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտ»-ը: