Գոդին. Սուարեսն աշխարհի լավագույն 9 համարն է
СпортՄադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը գովեստի խոսքեր է շռայլել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի հասցեին։ Ուրուգվայի հավաքականում իր թիմակցին Գոդինը համարում է այդ խաղային դիրքում աշխարհում լավագույնը։
-Սուարեսը աշխարհի լավագույն 9 համարն է։ Նա ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է հարձակվողին։Նրա՝ «Բարսելոնա» տեղափոխությունից առաջ ես արդեն ասել եմ, որ Լուիսը արող է խաղալ համաշխարհային մեծության ցանկացած գրանդի կազմում,-պաշտպանի խոսքն է մեջբերում «AS»-ը։
Գոդինն ասել է նաև, որ իր ֆուտբոլային կուռքը Ուրոգվայի հավաքականի նախկին աստղ Էնցո Ֆրանչեսկոլին է։