Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը եղել է և մնում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը. ՀՀ Նախագահ

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը անցած հինգ տասնամյակների ընթացքում եղել է և այսօր էլ մնում է մեր լավագույն կրթական հաստատություններից մեկը, որն, իրավամբ, համարվում է մեր գիտական հանրությունը համալրող կարևորագույն օջախներից մեկը:

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման բացման խոսքում հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ հինգ տասնամյակների ընթացքում բազմաթիվ մարդիկ պատիվ են բերել մեր ժողովրդին, մեր գիտությանը, մեր դպրոցին՝ ձեր դպրոցին: Ես դրա համար՝ ձեր վաստակի, անշուշտ, երախտապարտ եմ ձեզ: Ավելորդ է` այստեղ խոսել դպրոցի կարևորության, գիտության կարևորության մասին, որովհետև բոլորդ էլ տեսնում եք, որ մեր կարևորագույն նպատակներից մեկն է՝ խրախուսել օժտված երեխաներին, խրախուսել ընդհանրապես մեր երեխաներին՝ ստանալ գիտելիք և այն օգտագործել հանուն սեփական շահի, բարեկեցության ու նաև հանուն մեր Հայրենիքի:

Կիսելով ձեր ուրախությունը՝ մաղթում եմ ձեզ հաստատակամություն, նորանոր հաջողություններ և հավաստիացնում եմ ձեզ, որ մենք՝ որպես իշխանություններ, մշտապես դպրոցի կողքին ենք լինելու և մասնավորապես՝ Ֆիզմաթ դպրոցի կողքին: Մեր օժանդակությունը դուք մշտապես զգալու եք: Մենք ձեզնով հպարտանում ենք, մենք հպարտանում ենք ձեր աշակերտներով: Եվ թող իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի այս հպարտության զգացողությունը մեզ մոտ լինի հավերժ: Հաջողություն եմ մաղթում ձեզ»,- շեշտեց նա:

Հանդիսավոր միջոցառումը մեկանարկեց դպրոցի 50-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությամբ: Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է` թեմատիկ ծրար, որին փակցված է 2006 թվականին թողարկված Արտաշես Շահինյանին նվիրված նամականիշը. այն մարվեց հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը, որին պատկերված են Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը, պատրաստվել է 500 հատ տպաքանակով(հեղինակ` Դավիթ Դովլաթյան):

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ մեծագույն հպարտության զգացում է ունենում, երբ նման հաստատության սաներ ծածանում են հայկական դրոշը և պատվով ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը:

ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի հիմնադրման 50 տարի անց դպրոցը շարունակում է պատվով կատարել մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր առաքելությունը: Արդյունքում այս կրթօջախի սաները միջազգային օլիմպիադաներում իրենց նվաճումներով բարձր են պահում երկրի պատիվը: Միայն 2012-2015 թվականներին միջազգային օլիմպիադաներում Հայաստանի դպրոցականների կողմից ձեռք բերված 73 մեդալներից 47-ը բաժին է հասնում ֆիզմաթ դպրոցի սաներին:

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողություն` ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման է արժանացել դպրոցի ուսումնադաստիրակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անժելա Նազարեթյանը, իսկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արման Սարգսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Իր հերթին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն ընդգծեց, որ Ֆիզմաթ դպրոց ասելով բոլորը հասկացել են դարբնոց, որի աշակերտները մեծ հետք են թողել Հայաստանի և աշխարհի գիտական կյանքում: «Ֆիզմաթը բազառիկ դպրոց է և մեր հպարտությունը է: Անցած տարի մենք նշեցինք Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի 25-ամյա տարեդարձը: Մեր դպրոցի շրջանավարտները աշխատում են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տնտեսության տ արբեր ճյուղերում»,-նկատեց նա:

Այնուհետև` ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը դպրոցի տնօրինությանը հանձնեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի պարգևը (ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով):

Միջոցառման ընթացքում  ցուցադրվեցին դպրոցի վերաբերյալ 2-3 րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացնում են դպրոցի 50-ամյա ուղին` զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումները և նոր ծրագրերը: Կատարումներով հանդես եկան Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի «Ալիքներ» վոկ-էստրադային դասարանը, Արևներ մանկական երգչախումբը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի աղջիկների պարային համույթը, ջութակահար Արտյոմ Այրումյանը և երգչուհի Լեյլա Սարիբեկյանը:

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян