Անրին կարծում է՝ «Ռեալի» պարտության մեղավորը ֆուտբոլիստներն են
СпортԼոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թյերի Անրին իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալի»՝ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Կլասիկոյում» կրած պարտության մասին։ Ռաֆայել Բենիտեսի սաները «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 0:4 հաշվով զիջել էին իրենց սկզբունքային մրցակցին։
-Մարդիկ խոսում են Բենիտեսի և տակտիկայի մասին, սակայն «Կլասիկոների» ժամանակ այդ ամենը երկրորդ պլան է մղվում։ Այստեղ դու պետք է կամք դրսևորես, նվիրում ու հաղթելու ցանկություն։ «Ռեալի» խաղում այդ ամենը նկատելի չէր։ Ես չեմ փորձում արդարացումներ գտնել Բենիտեսի համար, սակայն դաշտում պետք է ցանկություն լիներ։ Իսկ եթե թիմը դաշտ է դուրս գալիս առանց պայքարելու ցանկության, ապա մարզչի համար շատ բարդ է դասավորվում այդ ամենը,-ասել է Անրին «Sky Sports»-ին։