Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա երկու մարզիկով
СпортՍուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին: