Հունաստանը դատապարտել է ՌԴ-ի նկատմամբ Թուրքիայի «ոչ բարեկամական գործողությունները»
Международные новостиԱթենքը համամիտ է թուրքական կողմից Սիրիայի օդում խոցված ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի միջադեպում Թուրքիայի գործողություններին Մոսկվայի տված գնահատականներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան NTV հեռուստաալիքը, հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար ՆիկոսԿոձիասը ՌԴ-ի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցում:
Աթենքի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցում հույն նախարարը ցավակցությհուն է հայտնել ռուսաստանյան ինքնաթիռի կործանման եւ օդաչուհի զոհվելու առթիվ, որը հակահաբեկչական խնդիրներ էր կատարում Սիրիայում:
«Աթենքում համերաշխորեն են ընդունել Անկարայի գործողություններին Ռուսաստանի նախագահի գնահատականները, որոնք նա անվանել է ոչ բարեկամական եւ ԻՊ-ի դեմ կոալիցիայի նպատակներին հակասող», -նշել է ՌԴ ԱԳՆ-ն:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Աթենքին «առանձնապես հասկանալի է Թուրքիայի սադրիչ բնույթի գիծը` հաշվի առնելով Անկարայի կողմից հունական օդային տարածքի տարիներ շարունակվող խախտումները:
Ընդսմին` Թուրքիայում ռուսաստանյան ինքնաթիռի վերացման համար չեն ափոսոսում: Մեկնաբանելով տեղի ունեցածը`Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «յուրաքանչյուրը պետք է հարգի իր սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը»: Այդ դիրքորոշումը պաշտպանել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը հայտնել է, որ Ռուսաստանը հրապարակել է Սու-24 ինքնաթիռը թուրքական F-16-ից արձակված հրթիռով Սիրիայի օդային տարածքում խոցվելու վերաբերյալ ապացուցող փաստաթղթեր:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել է, որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային, եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների համար»: