Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ է ունենալու. Ռուբեն Հայրապետյան
СпортՀայաստանի ֆուտբոլի հավաքականը մոտ ժամանակներում նոր մարզիչ կունենա:
Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր մարզիչ է ունենալու: Սարգիս Հովսեփյանը չի շարունակի աշխատանքը հավաքականում: Ես հակված եմ միայն տեղացի մարզիչ ունենալուն, քանի որ փորձը ցույց տալ է տալիս, որ արտասահմանցի մարզիչները խախտում են հավաքականի կարգապահությունը: Հայաստանի հավաքականին պետք է հայազգի մարզիչ»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Սարգիս Հովսեփյանն է: