Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Սփյուռքի նախարարության էլեկտրոնային շտեմարանը թարմացվել է ավելի քան 4900 տվյալով

ՀՀ սփյուռքի նախարարությունում նոյեմբերի 25-ին կայացած նախարարին կից ատյանի հերթական նիստում քննարկվել է երեք հարց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարության աշխատակազմի տեղեկատվության եվ հեռակաղորդակցության վարչո ւթյան տարեկան հաշվետվությունը ներկայացրել է վարչության պետ Վ. Վարդանյանը: Զեկուցողը նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է վերլուծական 32 աշխատանք, նորացվել և լրամշակվել է նախարարության պաշտոնական կայքը: «Իրավական ակտեր» բաժինն ամբողջությամբ ենթարկվել է կառուցվածքային փոփոխության, որտեղ նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության համագործակցությամբ մշակվել և տեղադրվել է 139 իրավական ակտ: «Բյուջե, հաշվետվություններ» բաժնում տեղադրվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի ֆինանսական ծրագիրը: «Տեսասրա հ» բաժնում տեղադրվել 176 տեսանյութ;

Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական քաղաքականության ներկայացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, նպատակներին եւ խնդիրներին, նախարարության կողմից իրականացված և իրականացվող ծրագրերին եւ դրանց հեռահար նպատակներին: Հաշվետու ժամանակահատվածում թվայնացվել և կայքում տեղադրվել է 37500 էջ նյութ, 129 ամբողջական գիրք, ինչպես նաև շուրջ 750 նյութ: Հայկական սփյուռքի պատմության վիրտուալ թանգարանում տեղադրվել է շուրջ 700 նյութ և ավելի քան 950 նոր թվայնացված լուսանկար: Էլեկտրոնայի ն շտեմարանի համար տարբեր աղբյուրներից հավաքագրվել է ավելի քան 4900 տվյալ:

Նախարարը կարևորել է վարչության hամակարգված աշխատանքը, տեղեկատվության օպերատիվությունը և համահայկական ցանցերի հետ աշխատանքի ակտիվությունը:

Ամերիկայի հայ համայնքների վարչության տարեկան հաշվետվությունը ներկայացրել է վարչության պետ Ռ. Հովհաննեսյանը: Զեկուցողը նշել է, որ «Կրթամշակութային աջակցություն հայ համայնքներին» 2015թ. ծրագրի շրջանակներում Սիդնեյ են գործուղվել արվեստի գործիչներ «Հայկական Փառատոն 2015թ.» համերգային ծրագրով հանդես գալու, հայկական մշակութային կենտրոններում և դպրոցներում հայկական մշակույթն ու երգարվեստը տարածելու նպատակով: 2015թ. հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը կազմակերպվել է ուսուցչուհի, մեթոդիստ Աստղիկ Բալայանի այցը Ավստրալիա՝ Սիդնեյ, հայկական մշ ակութային կենտրոններում և դպրոցներում մայրենի լեզուն որպես օտար լեզու դասավանդելու,  ուսուցիչներին, ինչպես նաև աշակերտներին վերապատրաստելու նպատակով: 

ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ բարեգործական ծրագրեր են իրականացվել. Կանադայի հայ համայնքի կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն են տրամադրվել տաքացվող գուլպաներ` նախատեսված սահմանամերձ զորամասերի համար: Իրականացվել է տարածաշրջանային հայ համայնքներում լույս տեսնող ԶԼՄ-ների մոնիթորինգ, նյութերն ուղարկվել են «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականին: Համալրվել են տարածաշրջանի հայ համայնքների անձնագրերը:

«Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության վերաբերյալ զեկուցել է գլխավոր խմբագիր Ն. Մկրտիչյանը: Զեկուցողը նշել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայերն այսօր»  էլեկտրոնային պարբերականը որպես նախարարության հիմնական լրատվամիջոց իր ընթերցողներին իրազեկում է Հայաստանի, Սփյուռքի եւ աշխարհի տարբեր երկիրներում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ դառնալով Հայաստան-սփյուռք եւ Սփյուռք-Սփույռք կապերի ամրապնդման կարևոր օղակներից մեկը: Կայքը գործում է ռուսերեն, անգլերեն եւ հայերեն տարբերակներով։ Պարբերական ը Հայաստանում գրանցված միակ լրատվական կայքն է, որ ունի արևմտահայերեն տարբերակ, և որպես այդպիսին համահայկական հետաքրքրութուն ներկայացնող տեղեկատվական-ճանաչողական կայք է։

«Հայերն այսօր»-ի տեղեկատվական քաղաքականության գլխավոր թիրախներն են` Սփյուռքի նախարարության առաջադրած ռազմավարական խնդիրների ուղղությամբ իրականացվող գերակա ծրագրերն ու ձեռնարկները` «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագիրը, «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացները, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, համահայկական համաժողովները, զանազան մրցույթներ, ինչպես նաև` Սփյուռքում հայապահպանության, հայկական ներուժի հայտնաբերման ու համախմբման, հայրենադարձության խթանման, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, Հայոց եկեղեցու շուրջ համախմբմանը միտված թեմաների համապարփակ լուսաբանումը:

«Հայերն այսօր»-ը համագործակցում է Հայաստանում գործող սփյւռքյան գիտական, ուսումնական եւ լրատվական կառույցների, Սփյուռքի համայնքային կառույցների, համահայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների հետ: Լուրերի և այլ նյութերի հրապարակումներից բացի, «Հայերն այսօր»-ն իրականացնում է այլ ծրագրեր, որոնք առավել ճանաչում բերեցին կայքին եւ բազմացրեցին ընթերցողների թիվը:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անդրադարձել է նախորդ մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքներին, ձեռքբերոմներին ու բացթողումներին,  և կարևորել սերտ կապն ու համագործակցությունը Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ այդ ուղղությամբ նախարարության վարչությունների կազմակերպված ու համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը: 

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении