Հայ բռնցքամարտիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունում
СпортԼեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում վաղը ռինգ դուրս կգան Հայաստանի 2 պատվիրակ՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է ադրբեջանցի Ռուսլան Ռուստամովի, իսկ Վահեն՝ Մոլդովան ներկայացնող Վլադ Գավրիլիուչի հետ:
Հիշեցնենք, որ մեր 2 բռնցքամարտիկն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամբ և առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: