Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման գործում. Հրանուշ Հակոբյան

Նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից կազմակերպված  երիտասարդական համահայկական երկրորդ  համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

 ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70  ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի 10 երկրից: 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը: 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ համաժողովի ըն­թաց­քում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մաս­նագի­տա­կան ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահ­պա­նումը, ուծաց­ման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչ­պես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման»: 

Այնուհետև, ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ապագային միտված երիտասարդների հիմնախնդիրների մասին ընդարձակ զեկուցումով: Նա դիմեց աշխարհի 10 երկրներից ժամանած հայ երիտասարդներին. «Գիտեմ, որ անհատականության ձևավորման փուլում Սփյուռքում հայ երիտասարդի համար առավել դժվար է ազգային ինքնագիտակցության գործընթացը, դժվար է ինքնահաստատվել` մնալով հայ և դառնալով իր բնակության երկրի օրինավոր քաղաքացի: Հայ երիտասարդությունը պետք է միավորվի և իր ապագայի տեսլականը, իր ռազմավարությունը կերտի՝ հաշվի առնելով և վերլուծելով աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերները, տարածաշրջանային մարտահրավերները, հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Հայրենիքի և Սփյուռքի հայ երիտասարդության առջև ծառացած մարտահարավերները»: 

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը բազմաբնույթ է, բազմատարր, բազմակարիք ու բազմակարծիք, սակայն ձևավորվել են համազգային առաջնահերթություններ, որոնք ընդունելի են բոլորի կողմից և որոնց լուծման ուղղությամբ յուրաքանչյուր հայ ջանքեր չպիտի խնայի:«Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծման, Սփյուռքի ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանման և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմ բման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնության ու աջակցության գործում», - նշեց նա: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության հարցին՝ նախարարն ընդգծեց, որ միջոցառումների բարձր կազմակերպվածությունը վկայեց հայ ժողովրդի բացառիկ միասնականության մասին, համախմբվելու, մեկ ամբողջություն դառնալու մասին: 

Նախարար Հրանուշ Հակոբյանը, նշեց, որ Հայաստանի երիտասարդական պետական ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացվում Սփյուռքում հայ երիտասարդության հայրենաճանաչության, հայապահպանության, համահայկական սպորտային, մշակութային կրթական և այլ ծրագրերի իրականացմանը, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը: 

«Հայեցի կրթության և դաստիարակության խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքում, որտեղ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր սերունդները դադարում են խոսել մայրենի լեզվով, ավելանում են խառնամուսնությունները, նվազում են հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը, փակվում են կրթօջախներ: Հայապահպանությունը Սփյուռքում Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություն է, համազգային առաջնահերթություն, այն դարձել է առանցքային խնդիր», - նշեց նախարարը՝ կոչ անելով սովորել և պահպանել մայրենին և հայկական ազգանվան « յան» մասնիկը: 

Անդրադառնալով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառմանը՝ գերատեսչության ղեկավարը նկատեց, որ դրանց արդյունավետ օգտագործումը մեծապես նպաստում է Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչողությանը, համայնքների հետ ավելի սերտորեն գործակցելուն, համայնքներում տեղի ունեցող անցուդարձին և կարևոր  իրադարձություններին տեղեկանալուն, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելուն:   

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայկական բանակն անկախության ամենամեծ նվաճումն է, հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը: 

Նախարարն ասաց, որ ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը: «Հայ ազգը պետք է շատանա, բազմանա և յուրաքանչյուր երիտասարդի պարտքը պետք է լինի, որ իր ընտանիքում ունենա առնվազն 3 երեխա: Մեր ռազմավարական խնդիրներից պետք է լինի հայ ազգի բազմացումը` աշխարհի որ ծեգում էլ լինի: Կարելի է երեք տարին մեկ անգամ հնարավորություն գտնել և միայնակ կամ ընտանիքով, ընկերներով հանգստանալ հայրենի հողի վրա», - նշեց նա: 

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովականներին կոչ արեց նախանշել հայ երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիներ՝ ի մի բերելով անհրաժեշտ միջոցներն ու գործիքները: 

Ելույթ ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ նշելով, որ նախարարության կողմից երիտասարդության շրջանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ միտված նրանց ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ»: 

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միության և ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունն ամուր է  և այս համաժողովով սկսվում է նոր փուլ, որը պիտի ապահովի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը: 

Շնորհակալական և ողջույնի խոսքով հանդես եկավ Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ  Անի Մխիթարյանը: «Մենք մեկ տարի շարունակ պատրաստվել ենք այս համաժողովին և հասկանում ենք, որ մեր օգնությունը մեր Հայրենիքին անհրաժեշտություն է: Մենք պետք է լինենք լավատես: Մեր ուժերի համախմբման դեպքում մենք կարող ենք ստեղծել հզոր Հայաստան, քանի որ գիտակցում ենք, որ դա կախված է նաև մեզանից՝ երիտասարդներից»: 

Թեմատիկ քննարկումների շրջանակներում հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Նա ներկայացրեց երիտասարդական հիմնախնդիրները և Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը: 

Հայկական ինքնության հիմնախնդիրների մասին  զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը: 

«Ճանաչել Հայաստանը» (զբոսաշրջություն, կինոարտադրություն, սոցիալական գովազդ, նորաձևություն և արվեստ) թեմատիկ քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկավ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը: 

«Բիզնեսի զարգացումը և բարեգործական ծրագրերը» (օգնություն հայրենադարձներին, սիրիահայ երիտասարդների հիմ­նախնդիրները, աջակցություն տաղան­դ­ավոր երիտասարդներին, մասնակցություն start-up-երի ստեղծմանը, ներդրումներ կրթական ոլոր­տում) թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: 

«Աջակցություն ազգային նախաձեռնություն­ներին, ներդրումներ կրթական ոլորտում» թեմատիկ քննարկման ընթացքում հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի նախա­գահ Հռիփսիմե Մարգարյանը, ՌԲԳԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկ­տոր Էռնեստ Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբ-կամավորական աշխատանքների ծառայության վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը: 

Համաժողովի առաջին օրվա ավարտին մասնակիցների միջև ծավալվեց շահագրգիռ մտքերի փոխանակություն:  

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 28-ին: 

«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян