«Այո և ոչ». Գերմանիան, Ճապոնիան, որտեղ 1-ն դեմքը վարչապետն է, տնտեսական հսկաներ են, բայց քաղաքական թզուկներ. Վ. Խաչատրյան
Политикаtert.am-ը գրում է.
Վարչապետական կառավարման համակարգ ունեցող երկրներից Գերմանիան ու Ճապոնիան տնտեսական հսկաներ են, բայց քաղաքական թզուկներ:
Այս մասին հայտարարեց Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող «Այո և ոչ» իրապատում շոուի «Հյուսիս» թիմի և «ոչ»-ի անդամ Վարդան Խաչատրյանը ` զուգահեռելով այն Սահմանադրությանը՝ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի երկրորդայնացված մանդատով ՀՀ վարչապետը կամ նախագահը «ինչ ներդաշնակություն կարող են ապահովել» նախագահների միջավայրում:
«47 թվին Սահմանադրությունը Գերմանային պարտադրվել է, էս կապիտուլյանտական բնույթի Սահմանադրությունը, որը, հիշեք, գերմանացիները չեն ուզեցել, որ կոչվի Սահմանադրություն... Այո, երկու երկրներն էլ ունեցել են տնտեսական հրաշք, աներևակայելի ոգեղեն վերելք և անկում»,-նշեց Վարդան Խաչատրյանը և հավելեց. «Այս ժողովուրդներին հաջողվել է ստեղծել հզոր տնտեսություն, մինչև այսօր նրանց հայտարարում են տնտեսական հսկաներ, բայց քաղաքական թզուկներ»:
Այգեհովիտցի տղամարդը հետաքրքրվեց՝ ի՞նչ տարբերություն՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կամ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի հանդիպո՞ւմ Վլադիմիր Պուտինի հետ:
«Օրինակը բերեմ` Ֆրանսիայի պրեզիդենտը, էն էլ Ժակ Շիրակը, փորձեց Ռումինիայի պրեզիդենտին … նա էլ եվրաֆորոումում բացահայտ նրա երեսին շպրտեց՝ դու ով ես, որ ինձ բան ասես, ինձ իմ ժողովուրդն ուղղակի ընտրել է»,-նշեց Վարդան Խաչատրյանը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը կրկնեց «ոչ» -ի հիմնական փաստարկը, այն է՝ արդյո՞ք գտնում են, որ երկրում այս իրավիճակի պատճառը Սահմանադրությունն է։