Մումբայ Սիթիի հարձակվող Նիկոլա Անելկան մտադիր չէ ելույթները շարունակել հնդկական թիմում
Спорт«Մումբայ Սիթիի» հարձակվող Նիկոլա Անելկան մտադիր չէ ելույթները շարունակել հնդկական թիմում:
Անելկայի թիմը Սուպերլիգայի փլեյ օֆֆ-ից դուրս է մնացել, ինչն էլ հիասթափեցրել է ֆրանսիացի ֆուտբոլիստին:
«Կարծում եմ՝ կլքեմ «Մումբայ Սիթին»: Թիմը ոչնչի չի հասել և հոգեբանական անկում կա: Չգիտեմ՝ հետագան ինչպես կդասավորվի, որոշ ժամանակ կհանգստանամ»,- Անելկայի խոսքերն է մեջբերել «Le Figaro»-ն:
Նշենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվանից է հանդես գալիս հնդկական թիմում: Ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպման է մասնակցել: