Եթե հաջող խաղաս Բանանցում, դա չի վրիպի հավաքականի մարզիչների աչքից. Զավեն Բադոյան
Спортtert.am-ը գրում է.
Բանանցի» նորեկ Զավեն Բադոյանը եչևանյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչը հանդիսացավ «Բանանց» տեղափոխվելու գլխավոր պատճառը և պատմել է իր ակնկալիքների մասին:
- Ինչպե՞ս ստացվեց «Բանանց» տեղափոխվելու հնարավորությունը:
- Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանցում»: Խոսքը գնում է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»:
- Արդեն հասցրել եք մի քանի մարզում անցկացնել «Բանանցի» հետ: Ինչպիսի՞ն են տպավորությունները:
- Մարզչական շտաբի մասին կարող եմ վստահ ասել, որ նրանք բարձր մակարդակի մարզումներ են անցկացնում: Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա դեռևս նրանցից մի քանիսին են ծանոթ և ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում կհասցնեմ ծանոթանալ:

- «Բանանցում» մեծ թիվ են կազմում երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք կարիք ունեն ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ խաղալու: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:
- Բնականաբար, շատ դժվար է արդյունքներ գրանցել երիտասարդ ֆուտբոլիստներով, իսկ փորձառու ֆուտբոլիստների գալով, կարծում եմ, կբարելավվի թե՛ թիմի ընդհանուր արդյունքները, թե՛ ավելի արագ աճ կգրանցեն երիտասարդները:
- Ի՞նչ նպատակներ եք դրել ինքներդ Ձեր առջև, որոնք պետք է ձգտել լուծել «Բանանցում» հանդես գալու ընթացքում:
- Բոլորս էլ գիտենք, որ «Բանանցը» հիմա շատ ցածր տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Նպատակներից է գավաթը նվաճելը և ինչքան հնարավոր է բարձր տեղ զբաղեցնելը առաջնությունում:
- Իսկ կա՞ն անհատական նպատակներ, որոնց փորձելու եք հասնել «Բանանցում» հանդես գալով:
- Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանցին» օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գաս «Բանանցում», դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից: