Զավեն Բադոյանը հույս ունի գրավել հավաքականի մարզիչների ուշադրությունը
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի թեկնածու Զավեն Բադոյանը լիահույս է «Բանանց» տեղափոխվելու և այս կերպ ազգային թիմի գլխավոր մարզչի ուշադրությունը գրավելու հարցում: «Ինձ շատ հետաքրքրեց այն փոփոխությունների փաստը, որոնք կատարվում են «Բանանցում»: Խոսքը գնում է ինչպես մարզչական շտաբի, այնպես էլ ղեկավարության մասին և հենց դա նպաստեց, որ ես որոշում կայացրեցի տեղափոխվել «Բանանց»: Անհատական հաջողությունների մասին այս պահին չեմ մտածում և գլխավոր նպատակն է որքան հնարավոր է «Բանանցին» օգտակար լինելը: Կարծում եմ, որ եթե հաջող հանդես գաս «Բանանցում», դա չի վրիպի նաև հավաքականի մարզիչների աչքից»,- Բադոյանի խոսքերը մեջբերում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ «Բանանց»-ի հետ պայմանագիր էր ստորագրել 25-ամյա հայ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը: Նա ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայկական ակումբներից նա հանդես է եկել Երևանի «Կիլիկիա»-ում, Կապանի «Գանձասար»-ում և Դիլիջանի «Իմպուլս»-ում: Բադոյանի վերջին ակումբն էր Երևանի «Փյունիկ»-ը, իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև բելառուսական ԲԱՏԷ-ում և «Գոմել»-ում: Զավեն Բադոյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում: