Գրիզմանի գոլի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց «Էսպանյոլին»
СпортԻսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Էսպանյոլին»: Մադրիդյան թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. միակ գոլը 3-րդ րոպեին հեղինակեց Անտուան Գրիզմանը:

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով, իսկ «Էսպանյոլը» մնաց 16 միավորով` 11-րդ տեղում:
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ատլետիկո» - «Էսպանյոլ»` 1:0
Գոլը` Գրիզման 3'