Ереван, 25.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բժիշկները 21–ամյա Մհերին նույնիսկ 0.5 տոկոս հույս չէին տալիս

med.news.am-ը գրում է.

Մհեր Կ.-ն փոքրաթիվ հիվանդներից է, որոնց ամբողջ հիվանդանոցը ճանաչում է: Եթե «Արմենիա» ՀԲԿ-ում ցանկացած բուժքրոջ հարցնել, թե որ հիվանդասենյակում է Մհերը, նրա դեմքը կլուսավորվի եւ նա ժպիտով կպատասխանի. «Օհ, մեր Մհերը. 18-րդում է»:

Արդեն ամիս ու կես է` Մհերը հիվանդանոցի աշխատակազմի ուշադրության կենտրոնում է, նրա դեպքն իրոք զարմանալի է. 21-ամյա տղան ողջ է մնացել, չնայած այն վնասվածքներով, որով նրան հիվանդանոց էին տեղափոխել, նա ողջ մնալու 0.5 տոկոսից էլ ցածր շանս ուներ: 

«Բժիշկները նույնիսկ 0.5 տոկոս հույս չէին տալիս, թե նա կապրի…» - NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Մհերի մայրը` Շուշիկը: - «Եվ այնուամենայնիվ, կարողացան փրկել նրան…»

Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:

Մհերը հոկտեմբերի 14-ին Աբովյան քաղաքից շտապօգնության մեքենայով հասցվել էր «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար Արա Ղազարյանը, հիվանդն անգիտակից վիճակում էր եւ մի շարք վնասվածքներ ուներ, որոնք լուրջ սպառնալիք էին հանդիսանում նրա կյանքի համար, այդ թվում նաեւ աջ ձեռքի ծանր վնասվածքը` քրաշ-համախտանիշով (երկարատեւ ճզմման համախտանիշ), ուղեղի արյունազեղումը եւ շմոլ գազով թունավորումը:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժնի աշխատակիցները նախեւառաջ առաջնային վերակենդանացման միջոցներ ձեռնարկեցին. Հիվանդին ինտուբացիա արեցին, միացրեցին արհեստական շնչառության սարքին: 

Իսկ ի՞նչ էր պատահել նրա հետ

Այդ ընթացքում մասնագետները փորձում էին ուղեկցողներից պարզել, թե ինչ է պատահել այդ տղային: Ինչպես բացատրեց բժիշկ Ղազարյանը, ծայրաստիճան կարեւոր էր հասկանալ տեղի ունեցածի ամբողջ պատկերը, չէ՞ որ հետագա բուժումը դրանից էր կախված: 

Պարզվել է, որ տղան պահակ էր աշխատում մասնավոր ձեռնարկությունում: Այդ օրը նա գիշերային հերթափոխի էր, որը պիտի անցկացներ փոքրիկ սենյակում, որը տաքացվում էր գազի վառարանով: Վերջին անգամ ընկերները նրան տեսել էին գիշերվա 12-ին, իսկ հաջորդ առավոտյան նրան այդ սենյակում հայտնաբերել էին անգիտակից վիճակում: Տեղի ունեցածի առաջին վարկածը շմոլ գազով թունավորումն էր:  

Կատարված անալիզները ցույց տվեցին, որ ամեն ինչ նույնիսկ ավելի վատ էր, քան կարող էր թվալ առաջին հայացքից. տղայի արյան մեջ բարձր էր կարբոքսիհեմոգլոբինի պարունակությունը, ինչը հաստատում էր շմոլ գազով թունավորման տեսությունը: Աջ ձեռքի վրա ընկնելով` Մհերը ճզմել էր այն ու երկար պառկած մնացել վրան, ինչի հետեւանքով քրաշ-համախտանիշ էր առաջացել եւ էլեկտրոլիտային բալանսի լուրջ խախտումներ: Կալիումի էլեկտրոլիտի մակարդակը բարձրացել էր; արյան մեջ այդ էլեկտրոլիտի վերին սահմանը համարվում է  5, առավելագույնը` 5.5 միկրոէկվիվալենտը: Բայց Մհերի մոտ դա գրեթե երկու անգամ ավելի բարձր էր` 9.5, եւ դա այն դեպքում, երբ գիտական գրականության համաձայն, այդ էլեկտրոլիտի 8-9-ից բարձր արժեքն արդեն կյանքի հետ անհամատեղելի է համարվում: Էլեկտրոլիտային բալանսի խախտման պատճառով հիվանդի մոտ նաեւ մեզի լիակատար բացակայություն էր նկատվում:

«Մենք մի հարցի պիտի պատասխանեինք, որը շատ կարեւոր էր հետագա բուժման մարտավարության ընտրության համար. ի՞նչն էր սկզբում եղել` շմոլ գազով թունավորումը, որից հետո հիվանդն ընկել էր, վնասվածք եւ հեմատոմա ստացել, թե սկզբում հեմատոման էր եղել, որի հետեւանքով կորցրել էր գիտակցությունը, ընկել, իսկ հետո արդեն թունավորվել էր գազով», - պատմեց բժիշկ Ղազարյանը:

Բժիշկներին չհաջողվեց պատասխան գտնել այդ հարցին, որովհետեւ ոչ ինքը` հիվանդը, ոչ էլ հարազատները չէին կարող պատմել, թե ճշգրիտ ինչ էր տեղի ունեցել սենյակում: Սակայն անհրաժեշտ էր անհետաձգելի կերպով սկսել բուժումը, արյան  էլեկտրոլիտային հաշվեկշիռը կարգավորելու համար հարկավոր էր շտապ հեմոդիալիզ անցկացնել: Բայց խնդիրն այն էր, որ համակարգչային տոմոգրաֆիան Մհերի ուղեղում սուբարախնոիդալ արյունազեղում էր հայտնաբերել, ինչի դեպքում հեմոդիալիզ անցկացնելը հակացուցված է. հեմոդիալիզի դեպքում հակամակարդիչներ են օգտագործվում, այսինքն` դեղամիջոցներ, որոնք ջրիկացնում են արյունը եւ կարող են ուժեղացնել արյան ներթափանցումը ուղեղ: 

Այդ ժամանակ կոնսիլիում էր անցկացվել ռեանիմատոլոգների, հեմոդիալիզի մասնագետների եւ նեյրովիրաբույժների մասնակցությամբ եւ որոշվել էր արդարացված ռիսկի դիմելով` սկսել հեմոդիալիզը:

Առաջին 3 օրվա ընթացքում Մհերի օրգանիզմը չէր պատասխանում հեմոդիալիզին. նրա մոտ շարունակվում էր անմիզությունը, այսինքն` մեզի կատարյալ բացակայությունը, իսկ կալիումի էլեկտրոլիտների մակարդակը մի քիչ իջնում էր, բայց որոշ ժամանակ անց նորից բարձրանում:

Մհերը կոմայի մեջ էր, արհեստական շնչառության սարքին միացված, եւ նրա վիճակը ծայրաստիճան անկայուն էր: Սակայն մասնագետները չէին հանձնվում, ոչ մի վայրկյանով չէին դադարեցնում բուժումը, գիշեր-ցերեկ չէին հեռանում նրա կողքից, հետեւում էին նրա վիճակի նվազագույն փոփոխություններին, բայց հարազատներին շատ հույս չէին տալիս. Նման վիճակում գտնվող հիվանդները հազվադեպ են ողջ մնում…

«Որքան նրանց խնդրում էի գոնե մի փոքր հույս տալ ինձ, բժիշկները մեզ նույնիսկ 0.5-տոկոս հույս չէին տալիս, թե նա ողջ կմնա», - պատմել է Մհերի մայրը, որը բոլոր այս օրերին չէր հեռանում որդու հիվանդասենյակից: - «Եվ այնուամենայնիվ, նրանք կարողացան փրկել նրան: Երբեք դա չեմ մոռանա: Դա ուղղակի հրաշք էր»:

Ինչու՞մն էր Մհերի վիճակի վտանգավորությունը եւ ինչու՞ էր դա սպառնում կյանքին 

NEWS.am Medicine-ի թղթակցին այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ տվեց բժիշկ Արա Ղազարյանը:

1. Անգիտակից վիճակում երկար մնալն արդեն իսկ վտանգավոր է: Համակարգչային տոմոգրաֆիան ցույց էր տվել, որ Մհերի մոտ շնչուղիների ծանր բորբոքում կա, հավանաբար անգիտակից վիճակում նա փսխել էր, եւ նրա շնչուղիներում փսխուք էր հավաքվել:

2. Արյան մեջ կալիումի բարձր ցուցանիշները եւս կյանքի համար լուրջ սպառնալիք են: Գիտական գրականության տվյալների համաձայն, 8-9-ից բարձր ցուցանիշներն արդեն իսկ կյանքի հետ անհամատեղելի են համարվում:  

3. Պոլիտրավման. դա մեկից ավելի օրգանի կամ համակարգի վնասվելն է: Մհերը բազմաթիվ վնասվածքներ ուներ` գլուխը, ձեռքը, երիկամները, շնչառական համակարգը, ընդ որում մի պաթոլոգիայի բուժումը համատեղելի չէր մյուսի բուժման հետ: Ինչպես բացատրեց մասնագետը, մի դեպքում անհրաժեշտ էր ջրիկացնել արյունը եւ հեմոդիալիզ անցկացնել, մյուս դեպքում ընդհակառակը` պետք էր արյունը կայունացնող դեղեր օգտագործել՝ արախնոիդալ արյունազեղումը կանդնացնելու համար:

«Բուժման սխեման շատ բարդ էր: Ամեն սրվակը, ամեն դեղահաբը մենք երկար քննարկում էինք գործընկերների հետ, քննարկումները օրը մի քանի անգամ էին տեղի ունենում: Մենք հասկանում էինք, որ մեր դիմաց  21 տարեկան հիվանդ է, երիտասարդ տղա, եւ պետք էր ամեն հնարավորն անել նրան փրկելու համար», - պատմեց բժիշկ Ղազարյանը:

Մի անգամ…

Շուտով բուժումը սկսեց արդյունք տալ, իսկ Մհերի վիճակը սկսեց բարելավվել: Նա դուրս եկավ կոմայից, էլեկտրոլիտային բալանսը կարգավորվեց, ինչպես եւ միզային համակարգի աշխատանքը: Ինչպես նշեց բժիշկ Արա Ղազարյանը, համակարգչային տոմոգրաֆիայի վերջին նկարներում երեւում է, որ տղայի ուղեղում հեմատոման լրիվ ներծծվել է եւ կենտրոնական նյարդային համակարգի վրա ոչ մի հետք չի թողել: Ճիշտ է, որոշ նեվրոլոգիական խնդիրներ դեռ կան, բայց մասնագետները վստահ են, որ դա ժամանակավոր երեւույթ է եւ շուտով տղան կկարողանա լիովին վերականգնվել:

Մհերի բուժման կազմակերպմանը, ինչպես նաեւ թանկարժեք դեղերի եւ հետազոտությունների դիմաց վճարելուն օգնել է ինչպես հիվանդանոցի ղեկավարությունը, այնպես էլ Առողջապահության նախարարությունը, նշեց բժիշկ Ղազարյանը: Ամբողջ հիվանդանոցը այդ շաբաթների ընթացքում «ցավում էր» Մհերի համար եւ հույս էր փայփայում, որ նա ողջ կմնա:

Անհրաժեշտ էր ձեռքը փրկել 

Շուտով Մհերի բուժմանը միացավ նաեւ միկրովիրաբույժ Լեւոն Բաղդասարյանը. չէ՞ որ անհրաժեշտ էր փրկել ոչ միայն տղայի կյանքը, այլեւ աջ ձեռքը. քրաշ-համախտանիշից հետո մասնագետները անդամահատման հարց էին բարձրացնում: Միկրովիրաբույժը ձեռքի բազմաթիվ վիրահատություններ կատարեց, հեռացրեց մկանի մեռած հատվածները, պայքարեց փտախտի եւ բազմաթիվ այլ բարդացումների դեմ, որպեսզի բացառեր  անդամահատման անհրաժեշտությունը եւ տղային հնարավորություն տար ապագայում լիարժեք կերպով օգտագործել ձեռքը: 

Մի քանի օր առաջ, ի մեծ ուրախություն հիվանդանոցի աշխատակիցների, որոնք անհանգստանում էին Մհերի վիճակի համար, նրան դուրս գրեցին վերակենդանացման բաժնից եւ տեղափոխեցին միկրովիրաբուժության բաժանմունք, որը ղեկավարում է Վիրաբ Առաքելյանը, որտեղ մինչեւ այժմ շարունակվում են ձեռքի ջլերի եւ նյարդերի վերականգնման աշխատանքները:

Մհերի հիվանդասենյակում…

Ինչպես  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ինքը` Մհերը, ինքն առայժմ չի կարողանում ձեռքը շարժել, բայց զգում է ձեռքը` եւ ցավը, եւ հպումները: Մի երկու օր առաջ Մհերը վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում առաջին անգամ վեր է կացել անկողնուց եւ սենյակով անցել է հենակների օգնությամբ: Նա պառկած է ընդարձակ, լուսավոր հիվանդասենյակում եւ նրա մոտ երբեմն մարզիչ է գալիս, որը նրան օգնում է վերականգնվել: 

Մհերը հիշողության կորուստ չունի. նա ճանաչում է բոլոր հարազատներին եւ ընկերներին եւ շատ լավ հիշում է այդ օրը` հոկտեմբերի  14-ը` մինչեւ այն պահը, երբ մտել էր սենյակ: Թե դրանից հետո ինչ էր եղել, չի հիշում: 

Շուշիկը` Մհերի մայրը նշել է, որ շատ շնորհակալ է բոլորին` հիվանդանոցի բաժանմունքների ղեկավարներից  մինչեւ սանիտարուհիները նրա համար, որ անհնարինն արեցին եւ փրկեցին իր որդու կյանքը: 

«Մենք գյուղացի մարդիկ ենք եւ քիչ ենք շփվել բժիշկների հետ: Ես չէի պատկերացնում, որ բժիշկները կարող են նման բան անել», - խոստովանել է կինը:

 

NEWS.am Medicine-ի խմբագրությունը Մհերին շուտափույթ ապաքինում է մաղթում:

Ամալյա Գաբրիելյան

 

Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — Курултай